Գիտնականներն առաջարկում են գլոբալ ջերմացման դեմ պայքարել՝ մթնոլորտ ալմաստի փոշի նետելով: Սա կլիմայի սառեցման բավական անվտանգ մեթոդ է: Այս մասին գրում է Atmospheric Chemistry and Physics ամսագիրը:
Գլոբալ ջերմացման դեմ պայքարի միջոցները լայնորեն քննարկվում են տարբեր մասնագետների շրջանում: Օրինակ՝ առաջարկվում է երկնքում ջրի հետ սուլֆատների խառնուրդ ցողել, որպեսզի այն արտացոլի եւ ցրի արեգակնային լույսը:
Սակայն Հարվարդի գիտնականները շրջակա միջավայրի համար ավելի անվտանգ խառնուրդ են առաջարկում. ալմաստի նանոմասնիկների փոշի կամ ալյումինի օքսիդ: Չնայած թանկարժեքությանը՝ արեգակնային ճառագայթումն ալմաստի միջոցով կառավարելն այնքան էլ անիրատեսական չէ:
Ըստ Lenta.ru-ի, ջերմոցային գազերի նույնիսկ մի քանի տոկոսը հավասարակշռելու համար ամեն տարի մի քանի հարյուր հազար տոննա ալմաստի փոշի անհրաժեշտ կլինի, ինչը մի քանի միլիարդ դոլար կարժենա:




























