Այսօր՝ հոկտեմբերի 28-ին, Անիմացիայի միջազգային օրն է (International Animation Day): Տոնը հիմնվել է 2002 թվականին, Անիմացիոն կինոյի միջազգային ընկերակցության ֆրանսիական բաժանմունքի նախաձեռնությամբ, առաջին անիմացիոն տեխնոլոգիայի հրապարակային ներկայացման 110-ամյակի պատվին:

Այդ նշանակալի օրը՝ 1892 թվականի հոկտեմբերի 28-ին, նկարիչ եւ գյուտարար Էմիլ Ռեյնոն Փարիզում հանդիսատեսի դատին հանձնեց նոր, մինչ այդ անհայտ բան՝ «օպտիկական թատրոն» (theatre optique):

Ըստ Calend.ru-ի, բազմաթիվ երկրներում տոնական միջոցառումներն ավելի վաղ են մեկնարկում: