Բնապահպաններն ահազանգեր են ստանում Երեւանի բնակիչներից մայրաքաղաքում իրականացվող ծառահատումների մասին:

Ըստ Ecolur կայքի ունեցած տվյալների՝ այս օրերին ծառահատումներ են իրականացվել Երեւանի Պարույր Սեւակ փողոցում, Ազատության պողոտայում, ինչպես նաեւ Տիգրան Մեծ փողոցում: