Այս տարվա 8 ամսվա ընթացքում, Թուրքիայի Անթալիա քաղաքի օդանավակայան է ժամանել 7 միլիոն զբոսաշրջիկ:
Թուրքական Anadolu գործակալության փոխանցմամբ՝ Անթալիայի նահանգային մշակույթի եւ տուրիզմի վարչության տվյալներով՝ միայն օգոստոսի 1-30-ն ընկած ժամանակահատվածում, Անթալիայի օդանավակայան է ժամանել 1,5 միլիոն զբոսաշրջիկ։ Իսկ 2010-ի հունվար-օգոստոս ամիսներին այդ թիվը կազմել է 7 միլիոն, ինչը 10 տոկոսով ավելի է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։
Թուրքիայի ճամփորդական գործակալությունների Անթալիայի նահանգային ղեկավարը նշել է, թե սպասվում է, որ մինչ սեզոնի ավարտը Անթալիան նախընտրողների թիվը կհասնի 10 միլիոնի։
Նշենք, որ Թուրքիան նախընտրող զբոսաշրջիկների մեջ առաջին տեղում են գերմանացիները, այնուհետ՝ ռուսներն ու իրանցիները։ Թուրքիան նախընտրող հայաստանցիների քանակը, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, եւս ավելացել է։




























