Հունիսի 30-ին Ադրբեջանի Թովուզի շրջանի Կոխանաբի գյուղի մերձակայքում՝ Հայաստանի եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում կայացել է շփման գծի մոնիտորինգ՝ համաձայն ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի մանդատի: Դիտարկումն անցել է առանց միջադեպերի:
Ադրբեջանական կողմից դիտարկումն անցկացրել են Անջեյ Կասպշիկի դաշտային օգնականների Պիտեր Քին ու Ժասլան Նուրտազինը, հայկական կողմից ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի օգնականներ Իմրե Պալատինուսը, Իրժի Աբերլեն եւ Վլադիմիր Չոունտուլովը: Ադրբեջանական կողմը, սովորույթի համաձայն, ԵԱՀկ առաքելությանն առաջին գիծ չի ուղեկցել, եւ դիտորդները ստիպված են եղել դիտարկումն անցկացնել հեռվից:



















