Սեպտեմբերի 2-ին ՀՅԴ-ն տոնական հանրահավաք է անցկացնելու՝ նվիրված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Անկախության օրվան:

Չնայած հանրահավաքի տոնական մթնոլորտին, որն սկսվելու է ժամը 19-ին՝ «Դինամո» մարզասրահի դահլիճում, ՀՅԴ-ն մտադիր է արդիական ներքաղաքական եւ արտաքին քաղաքական հարցեր վեր հանել: Խոսքը, մասնավորապես, գնալու է ղարաբաղյան հարցի եւ հայ-թուրքական գործընթացի, նաեւ ներքին խնդիրների մասին: Հանրահավաքի մասնակիցները լսելու են քաղաքական երկու ելույթ: ՀՅԴ-ն, ի դեպ, հանրահավաքի է կանչել ոչ միայն մայրաքաղաքի, այլեւ հանրապետության մարզերի իր կողմնակիցներին: