Նորվեգիայի Քրիստիանսունդե քաղաքում կայացած արագ շախմատի Arctic Securities Rapid մրցաշարի եզրափակչում համշխարհային դասակարգման առաջատար, նորվեգացի Մագնուս Կարլսենը 1,5:0,5 հաշվով պարտության է մատնել աշխարհի չեմպիոն, հնդիկ Վիշվանաթհան Անանդին: Երրորդ տեղի համար մրցախաղում նորվեգացի Ջոն Լյուդվիֆը նույն հաշվով հաղթել է կանանց համաշխարհային դասակարգման առաջատար, հունգարացի Հուդիթ Պոլգարին: