ՀՅԴաշնակցության Գերագույն մարմնի ներկայացուցիչ, արտաքին հարաբերությունների խորհրդարանական հանձնաժողովի նախագահ Արմեն Ռուստամյանը հայտարարել է, թե Հայաստանը պետք է Լեռնային Ղարաբաղի միջազգային ճանաչման գործընթաց սկսի: Լրագրողների հետ հանդիպմանը ՀՅԴ ներկայացուցիչը նշել էր, որ քանի դեռ Հայաստանը ինքը չի նախաձեռնել այդ գործընթացը, միջազգային հանրությունը չի անի դա:
Հիշեցնենք, որ Արմեն Ռուստամյանը ժամանակին դեմ էր քվեարկել Հայաստանի կողմից Լեռնային Ղարաբաղի անկախությունը ճանաչելու՝ «Ժառանգություն» կուսակցության նախաձեռնությանը:
ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հիշեցրեց, որ վերոնշյալ նախագիծը շրջանառության մեջ էր դրվել 2007թ. օգոստոսի 28-ին: Դրանից հետո այն մի քանի անգամ հետաձգվել է, իսկ 2008թ. գարնանը մերժվել ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովում, որտեղ նախագծին դեմ է քվեարկել նաեւ հանձնաժողովի նախագահ, դաշնակցական Արմեն Ռուստամյանը:




























