Չինական Չժեցյան նահանգի ափի մոտ՝ Նինբո քաղաքից ոչ հեռու օգոստոսի 31-ին իրար են բախվել ֆրանսիական Flandre տանկերն ու չինական Huachi-8 բեռնանավը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»՝ վկայակոչելով «Սինhուա» գործակալությանը:
Վառելիքի արտահոսքի վտանգ չկա, քանի որ տանկերը դատարկ է եղել: Նրա անձնակազմը՝ 7 նավաստիներ, բախման արդյունքում ընկել են ծովը: Նրանցից մեկին հաջողվել է փրկվել, այժմ փնտրում են մնացածներին:
Միջադեպը տեղի է ուենցել Երեւանի ժամանակով՝ ժամը 8-ին:
Պարզվում են միջադեպի հանգամանքները:




























