Ռուսաստանցի երեք օդաչուները, որոնց ձերբակալել էին Սուդանում, ազատ են արձակվել, հաղորդում է RBC-ն՝ վկայակոչելով Սուդանի հարցով Ռուսաստանի նախագահի հատուկ ներկայցուցիչ Միխայիլ Մարգելովին:
Չճշտված տվյալներով, օդաչուների վրա հարձակումը կատարել էր օտարերկրացիների առեւանգմամբ զբաղվող հանցախումբը:
Ինչպես հաղորդում է «Ինտերֆաքսը», ներկայումս տեղեկություններ չկան, թե ինչ պայմաններում են ազատ արձակել ռուսաստանցիներին, նաեւ հայտնի չէ, թե, արդյոք, փրկագին վճարե՞լ են:
Նշենք, որ ռուսաստանյան անձնակազմը, որը պայմանագրով աշխատում էր սուդանյան Badr Airlines ընկերության համար, առեւանգվել էր Նյալա քաղաքում՝ օգոստոսի 29-ին:




























