Հայաստանի դեմոկրատական կուսակցությունն առաջիկայում հանրապետության նախագահին է ներկայացնելու նամակ-դիմում՝ առաջարկելով հրաժարվել Մադրիդյան սկզբունքներից: Այդ մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտնել է Դեմկուսի նախագահ Արամ Սարգսյանը եւ հավելել, որ հայկական կողմը պետք է Մինսկի խմբի համանախագահներին ներկայացնի երեւանյան սկզբունքները որպես նոր հայեցակարգային մոտեցում ԼՂՀ հիմնահարցի կարգավորման վերաբերյալ: «Ոմանք հրապուրված են մադրիդյան սկզբունքների այս կամ այն, մեզ համար իբր հաճելի, դրույթներից: Եթե կան վատ կողմեր, կնշանակի, որ այդ ամբողջական փաստաթուղթն ընդունելու իրավունք չունենք: Իսկ այն, որ սկզբունքներից որեւէ մեկն ընդունելի չէ Հայաստանի համար, դրա մասին բազմիցս ասել ենք»,- նշել է Արամ Սարգսյանը: