Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբի արդեն նախկին պետ Իլքեր Բաշբուղը չստացավ արդեն 12 տարի ավանդաբար պետության կողմից տրվող «Պետական պատվո շքանաշանը»։

Թուրքական Radikal-ի փոխանցմամբ՝  օգոստոսի 30-ին Թուրքիայի «Պաշտոնական թերթ»-ում բացակայել է Իլքեր Բաշբուղին պարգեւատրելու վերաբերյալ նախարարների խորհրդի որոշումը։

Թուրքիայում 1998-ի փետրվարի 28-ի հեղաշրջումից ի վեր, գլխավոր շտաբի բոլոր պետերն ստացել են ամենապատվավոր «Պետական պատվո շքանաշանը»։ Այսպիսով, Իլքեր Բաշբուղը դարձել է այդ շքանշանը չստացած առաջին հրամանատարը։