Թուրքիայի կառավարությանը առընթեր արտակարգ իրավիճակների գլխավոր վարչությունը տեղեկացնում է, որ NATO-ի կողմից սեպտեմբերին կազմակերպվող Ղազախստանում տեղի ունենալիք փրկարարական վարժանքներին կմասնակցեն նաեւ Թուրքիան եւ Հայաստանը։ Այս մասին տեղեկացնում է թուրքական Cumhuriyet թերթը։
Ինչպես տեղեկացնում է Թուրքիայի արտակարգ իրավիճակների վարչությունը, սեպտեմբերի 5-11-ը Ղազախստանում տեղի կունենան NATO-ի կողմից կազմակերպվող փրկարարական վարժանքներ, որին կմասնակցեն ԱՄՆ-ը, Գերմանիան, Ավստրիան, Ադրբեջանը, Բոսնիա-Հերցեգովինան, Բուլղարիան, Հայաստանը, Ռուսաստանը, Թուրքմենիան, Ուկրաինան, Թուրքիան եւ այլն։



























