Հայաստանը Գերմանիայում այսուհետ նոր դեսպան կունենա: ՀՀ նախագահի աշխատակազմի մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ նախագահ Սերժ Սարգսյանն օգոստոսի 22-ին հրամանագիր է ստորագրել Արմեն Մարտիրոսյանին Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան նշանակելու մասին (նստավայրը` Բեռլին):

Մարտիրոսյանն ավելի վաղ զբաղեցնում էր ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցչի պաշտոնը: Նա ազատվել էր այդ պաշտոնից օգոստոսի սկզբին, իսկ նրա փոխարեն ՄԱԿ-ում ՀՀ նեկայացուցիչ էր նշանակվել Իրանում Հայաստանի նախկին դեսպան Կարեն Նազարյանը: