Սեպտեմբերի 1-ին Լիդո կղզում մեկնարկում է Վենետիկի 67-րդ կինոփառատոնը: Ցուցադրությունները բացելու է Դարրեն Արոնոֆսկու «Սեւ կարապներ» ֆիլմը, որը հաղթել էր փառատոնում 2008թ.:
Հիմնական մրցույթին մասնակցելու են 23 ֆիլմեր: Գերակշռում են ամերիկյան ֆիլմերը (5 ֆիլմ), երեք ֆիլմ ներկայացրել է Ֆրանսիան, չորսը՝ Իտալիան, կան ֆիլմեր նաեւ Գերմանիայից, Չիլիից, Ճապոնիայից, Չինաստանից, Հունաստանից, Կանադայից:
Քվենտին Տարանտինոյի ղեկավարած ժյուրիի կազմում ընդգրկված են դերասանուհի Ինգեբորգա Դափկունայտեն, կոմպոզիտոր Դեննի Էլֆմանը, ֆրանսիացի ռեժիսոր Առնո Դեսպլեշանը, ռեժիսոր Գաբրիելե Սալվատորեսը եւ այլք:
67-րդ փառատոնի ծրագրում 70 համաշխարհային պրեմիերաներ են: Կինոփառատոնը փակվելու է սեպտեմբերի 11-ին:
Քվենտին Տարանտինոն 2004թ. գլխավորել է Կաննի փառատոնի ժյուրին, եւ «Ոսկե արմավենին» բաժին հասավ սկանդալային «9-11» ֆիլմին:




























