Ադրբեջանում աղքատության պաշտոնական ցուցանիշը՝ 13,2 տոկոս, չի համապատասխանում իրականությանը: 2009թ. Ադրբեջանի կառավարությունը հայտարարել էր, որ երկրում աղքատության տոկոսն իջել է 2,6 տոկոսով ու կազմում է 13,2 տոկոս, ինչը, սակայն, չի արտացոլում իրականությունը:

Ըստ փորձագետների, պատճառը նվազագույն զամբյուղի սխալ հաշվարկումն է: Ադրբեջանի տնտեսական հետազոտությունների կենտրոնի կատարած հետազոտություններով՝ ներկայումս նվազագույն սպառողական զամբյուղը կազմում է 119 մանաթ՝ 41 տոկոսով ավելի 2008թ. կառավարության ընդունած սպառողական զամբյուղից (84 մանաթ):

Կենտրոնի տվյալներով՝ նվազագույն զամբյուղը դժվարակյաց զանգվածի համար կազմում է 131 մանաթ 83 գյապիկ, թոշակառուների համար` 100 մանաթ 63 գյապիկ, իսկ երեխաների համար` 124 մանաթ 54 գյապիկ: