Ռուսաստանի Ալթայի երկրամասի Բիյսկ քաղաքում պատրաստել են աշխարհի ամենափոքրիկ պելմենին, որն ընդամենը 0.0016 գրամ քաշ ունի, հայտնում է քաղաքի աշխատակազմը։
«Պելմենիի խմորը բացել են ատամի չոփիկի օգնությամբ, իսկ ռեկորդը ամրագրել են լաբորատորիայում, որտեղ տեղադրված գերճշգրիտ կշեռքի առավելագույն սխալմունքը չի գերազանցում 0.0005 գրամը»,- FlashSiberia -ին այս մասին ասել է աշխատակազմի ներկայացուցիչ Յուլիանա Բակուլինան։
Աշխարհի ամենափոքր պելմենիների մեկ չափաբաժինը, 15 պատրաստի պելմենի է պարունակում, ունի 0.0641 գրամ քաշ։


































