ԱՄՆ-ի Արիզոնա նահանգի դատարանը Հոկեյի ազգային լիգայի «Էդմոնտոն օյլերզ» ակումբի ռուս դարպասապահ Նիկոլայ Խաբիբուլինին դատապարտել է մեկ ամսվա ազատազրկման եւ տուգանել 5100 դոլարով: Դատարանի որոշմամբ, Խաբիբուլինը պարտավոր է նաեւ ալկոհոլային կախվածության բուժում անցնել, հաղորդում է Toronto Sun-ը:
Սպասվում է, որ հոկեյիստի փաստաբանները կբողոքարկեն դատարանի որոշումը: 37-ամյա դարպասապահն այս տարվա փետրվարի 8-ին անսթափ վիճակում, թույլատրելի արագությունը գերազանցելով, վարել էր սեփական «Ֆերարին», ինչի համար էլ հայտնվել էր դատարանում:




























