Ադրբեջանական «1news.az» լրատվական գործակալությունը տեղեկացնում է, թե ամենայն հավանականությամբ ԱՄՆ փոխնախագահ Ջոզեֆ Բայդենն առաջիկայում կայցելի Բաքու: Ինչպես արդեն նշվել է, Բայդենն այցելելու է Վրաստան ու Ուկրաինա Օբամայի՝ ՌԴ կատարած այցից հետո: Փոխնախագահի այցը նպատակ ունի համոզել այդ երկրներին, թե ԱՄՆ նոր վարաչկարգը երես չի թեքել իրենցից՝ նույնիսկ Ռուսաստանի հետ հարաբերությունների լավացումից հետո:

Գործակալությանը դիվանագիտական աղբյուրներից հայտնի է դարձել, որ Ջոզեֆ Բայդենը կայցելի նաեւ Բաքու՝ հանդիպելու Իլհամ Ալիեւին: Այցը լինելու է կարճաժամկետ, Վրաստան կատարելիք այցից անմիջապես հետո: Նշենք, սակայն, որ պաշտոնական Բաքուն դեռ չի հաստատել ԱՄՆ փոխնախագահի այցի հավանականությունը: