Ըստ Gallup Internatiоnal ասոցիացիայի հայաստանյան ներկայացուցչության` Հայաստանի բնակչության շրջանում 2015թ. սեպտեմբերին անցկացրած հարցումների՝ քաղաքացիների միայն 42%-ն է մտադիր մասնակցել դեկտեմբերի 6–ին կայանալիք սահմանադրական փոփոխությունների հանրաքվեին:
Հարցմանը մասնակցած քաղաքացիների 47%-ը պատասխանել է, որ չի մասնակցի հանրաքվեին, 11%-ը դժվարացել է պատասխանել:
Հանրաքվեին մասնակցելու ցանկություն հայտնած քաղաքացիների 29.1%-ը ասել է, որ կողմ է քվեարկելու, 26.1%-ը՝ դեմ, 44.8%-ը դժվարացել է պատասխանել:
Նշենք, որ հարցումն անցկացվել է դեմ առ դեմ մեթոդով, դրան մասնակցել է 1105 քաղաքացի՝ տարբեր սեռի, տարիքի, տարբեր վայրերում բնակվող:
Հետազոտությունն անցկացվել է սեպտեմբերի 10-ից 21-ը:





























