Հարավային Օսիայի մայրաքաղաք Ցխինվալում ծնված մի երեխայի անվանել են «Գենոցիդ»:

Ցխինվալի ծննդատանը լույս աշխարհ եկած մանկիկի մոր խոսքերով, նա իր երեային միտումնավոր է կնքել նման սարսափելի անվամբ, որ երբեք չմոռանա 2008թ. օգոստոսյան պատերազմի արհավիրքները:

Փոքրիկ Գենոցիդը մեծ հետաքրքրություն է առաջացրել Հարավային Օսիայում: Պաշտոնյաները, իրավապահներն ու մշակույթի ոլորտի ներկայացուցիչներ լուրը ստանալուն պես այցելում են ծննդատոնւն՝ տեսնելու երջանիկ մորն ու փոքրիկ Գենոցիդին: