Թուրքական ամենառեյտինգային «Գայլերի հովտի որոգայթ» ֆիլմի ազդագրում  ներկայացվում է, թե ինչպիսին կլինի Թուրքիան 2023-ին` ամերիկյան, իսրայելական եւ եվրոպական  տարբերակներով: Բոլոր տարբերակներում էլ Թուրքիան բաժանվում է 3 մասի:

Ֆիլմի ազդագրում ներկայացված 2023 թվականի 3 քարտեզներում էլ պատմական Հայաստանի զգալի հատվածը ներառված է Հայաստանի կազմում։

ԱՄՆ-ի տարբերակի համաձայն,  Վանը, Արարատը եւ Էրզրումը Հայաստանի կազմում են, իսկ Մալաթիան, Դիարբեքիրը, Թունջելին եւ Շանլըուրֆան՝ Քուրդիստանի կազմում։

Եվրոպայի տարբերակը, ըստ ֆիլմի ռեժիսորների, ավելի հետաքրքիր է, որտեղ Ստամբուլը ինքնավար է դարձել, իսկ Քուրդիստանի եւ Մեծ Հայաստանի կողքին կա նաեւ հունական Պոնտոսը։

Վերջում ֆիլմի ռեժիսորները չեն մոռացել երջանիկ ավարտի մասին եւ ամբողջ երկրագունդը դարձրել են Թուրքիայի հանրապետություն։