Համացանցում են հայտնվել «Գահերի խաղեր» հայտնի սերիալի 6-րդ սեզոնի նկարահանումների լուսանկարները: Mashable պորտալում հրապարակված լուսանկարներում կարելի է տեսնել ազդեցիկ մենամարտերի հետեւանքները, որոնք սցենարի համաձայն տեղի են ունենում հյուսիսում:
Լուսանկարներում կարելի է տեսնել մարդկանց ու ձիերի դիակների բլուրներ: Մենամարտին մասնակցում են տարբեր ցեղախմբերի ներկայացուցիչներ:
Վերջնական տարբերակում հանդիսատեսն իր էկրաններին կտեսնի շատ ավելի ճշմարտանման տեսարաններ:





























