LG Electronics-ի ռուսական ներկայացուցչությունում պիրատային ծրագրեր են օգտագործել:  

Ինչպես հաղորդում է Lenta.ru-ն, խուզարկության ժամանակ ծրագրերը հայտնաբերվել են ընկերության 60 աշխատակիցների մոտ: Առգրավվել է 44 համակարգային բլոկ եւ 17 նոթբուկ՝ չարտոնագրված ծրագրերով: Նախնական տվյալներով, հեղինակային իրավունքին հասցված վնասը կազմում է ավելի քան 2 մլն ռուբլի:

«ՌԻԱ Նովոստին» նկատում է, որ ռուսական ներկայացուցչությունը պնդում է, թե միայն արտոնագրված սոֆթ է օգտագործել:

Փաստի առիթով քրեական գործ է հարուցվել:

LG Electronics-ը կենցաղային տեխնիկայի եւ բջջային հեռախոսների արտադրության հարավկորեական ընկերություն է, որը ստեղծվել է 1958թ.: 2010թ. երկրորդ եռամսյակում ընկերության մաքուր շահույթը կազմել է 590 մլն դոլար: