ԵԱՀԿ Բաքվի գրասենյակը տեղեկատվական քննարկումներ է կազմակերպել Ադրբեջանի գործադիր իշխանության ներկայացուցիչների եւ շրջանային ընտրական հանձնաժողովների նախագահների համար:
Ինչպես հաղորդում է ԵԱՀԿ պաշտոնական կայքը, ընտրական գործընթացին չմիջամտելու համար անցկացվող քննարկումները կայանալու են Բաքվում, Շիրվանում, Գյանջայում եւ Նախիջեւանում՝ սեպտեմբերի 20-24-ին:
Թերեւս, Ադրբեջանում «ժողովրդավարական» ընտրական գործըթնացի պատրանք ստեղծելու համար միջազգային կառույցներին այլ ելք չի մնացել: Ադրբեջանում խորհրդարանական ընտրությունները կայանալու են նոյեմբերի 7-ին:




























