Սեպտեմբերի 1-ին հզոր պայթյուն է որոտացել Աֆղանստանի Քանդահար քաղաքում: Համաձայն երկրի իրավապահ մարմինների աշխատակիցների, միջադեպը տեղի է ունեցել հաջի եւ վակուֆների գործերով նախարարության շենքի մերձակայքում:

Ականի պայթյունի հետեւանքով, որն ահաբեկիչները տեղադրել էին մոտոցիկլետի մեջ եւ պայթեցրել հեռակառավարման վահանակի օգնությամբ, զոհվել է երկու մարդ, այդ թվում պետական մի պաշտոնյա:

Եւս չորս հոգի տեղափոխվել են Քանդահարի հոսպիտալ՝ տարբեր աստիճանի վնասվածքներով: 

Հարձակման համար պատասխանատվությունն իրենց վրա են վերցրել թալիբները: