Ռուսաստանի  նախագահ Դմիտրի Մեդվեդեւի Երեւան կատարած այցի ընթացքում ձեռքբերված պայմանավորվածությունները ստատուս-քվոյի եւ տարածաշրջանում ուժերի հավասակշռության առումով ոչինչ չեն փոխում: Այդ մասին Ադրբեջանի Հանրային հեռուստաընկերությանը տված բացառիկ հարցազրույցում հայտարարել  է Բաքվում Ռուսաստանի դեսպան Վլադիմիր Դորոխինը:

Նրա խոսքով, վերջին պայմանավորվածությունների կապակցությամբ Ադրբեջանում բազում հարցեր առաջացան: Հնչեցին անգամ մեղադրանքներ Ռուսաստանի հասցեին, թե իբր սպեկուլյացիաներ է անում տարածաշրջանում:

Անդրադառնալով Դմիտրի Մեդվեդեւի՝ սեպտեմբերի 2-3-ին Ադրբեջան կատարելիք այցին, դիվանագետը նշել է, որ քննարկվելու է հարցերի լայն շրջանակ, որոնք տեղավորվում են երկու երկրների միջեւ ռազմավարական գործընկերության շրջանակներում: