Հայաստանի Կառավարությունը փոխհատուցում է ոռոգման ջրի գնի մեջ ներառված էլեկտրականության գնի թանկացումը։  Այդ մասին նոյեմբերի 4-ին հայտնել է Գյուղատնտեսության նախարարության Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Արամ Հարությունյանը՝ խորհրդարանում Հայաստանի   2016 թվականի պետբյուջեի քննարկման ընթացքում։

Դրա շնորհիվ, հավելել է նա, ոռոգման ջրի սակագինը նույնը կմնա՝ 1 խորանարդ մետրի համար  11 դրամ։

Հիշեցնենք, որ բյուջեի նախագծի համաձայն, նախատեսվում է ոռոգման ջրի օպերատորներին տրվող սուբսիդիաները մեծացնել  32 տոկոսով, մինչեւ 1 մլրդ 251 մլն դրամ (ընթացիկ փոխարժեքով մոտ 2,6 մլն դոլար – ծ.խ.)։

Չնայած բազմաթիվ բողոքներին, հունիսի 17-ին պետկարգավորող մարմինը հաստատել է էլեկտրաէներգիայի սակագնի   10-15 տոկոս թանկացումը։  

Բաժանորդների համար ցերեկային սակագները  0,38, 6 (10), 35 եւ 110 կՎ թանկացումից հետո կազմել են  48,78, 45,78, 39,78 и 37,28 դրամ մեկ կՎտ ժամի դիմաց (ընթացիկ փոխարժեքով համապատասխանաբար՝ 10,1, 9,5, 8,2 եւ 7,7 ցենտ)։ 110 կՎ-ի բաժանորդների համար կազմել է  4,43 դրամ, իսկ մնացածի համար՝ 6,93 (վտժ գիշերային սակագներով)։