Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը երրորդ տարին անընդմեջ գլխավորել է ամերիկյան Forbes ամսագրի կազմած աշխարհի ամենաազդեցիկ մարդկանց վարկանիշը:
Վարկանիշի 2-րդ հորիզոնականում Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն է, 3-րդ տեղում՝ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման:
Պարբերականի փոխանցմամբ, Պուտինը շարունակում է ապացուցել, որ բավականաչափ ազդեցություն ունի, որպեսզի կարողանա անել՝ ինչ ուզում է, եւ ջրից չոր դուրս գալ:
Վարկանիշում դիրքերը բարելավելու գործում Անգելա Մերկելին օգնել են սիրիացի փախստականների եւ Հունաստանի վարկային ճգնաժամի հարցերում նրա վճռական գործողությունները: Իսկ Օբամայի ազդեցության նվազումը Forbes-ը բնական է համարում՝ հաշվի առնելով, որ ԱՄՆ նախագահն այդ պաշտոնում վերջին տարին է անցկացնում:
Երրորդ տարին անընդմեջ 4-րդ հորիզոնականում Հռոմի Պապն է: Նրան հետեւում է Չինաստանի ղեկավար Սի Ցզինպինը:





























