Ղրիմում մասնավոր ինքնաթիռի կործանման հետեւանքով երեք մարդ է մահացել։ Այդ մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։

Cessna մակնիշի ինքնաթիռն ընկել է Կոկտեբելի մերձակայքում, առայժմ անհայտ պատճառներով։ Նախնական տվյալներով, զոհվել են օդաչուն եւ երկու ուղեւորները։ Ողբերգության պատճառները պարզվում են։