Ամերիկյան Հյուսիսային Կարոլինայի Գերագույն դատարանի դատավորին ձերբակալել են՝ ԱՄՆ ՀԴԲ աշխատակցին կաշառելու փորձի մեղադրանքով:
Դատավոր Առնոլդ Ջոնսը մեկ ամիս առաջ ՀԴԲ աշխատակցից գաղտնի հանդիպում է խնդրել եւ փորձել 100 դոլարով կաշառել՝ երկու բաժանորդների միջեւ հեռախոսազրույցի ձայնագրությունը ստանալու նպատակով: Հանդիպումը կայացել է Գոլդսբորո քաղաքում եւ գաղտնի տեսագրվել:
ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, հանդիպման ընթացքում Ջոնսն ասել է. «Սա վերաբերում է իմ ընտանիքին, այդ պատճառով չէի ուզում, որ այս զրույցի մասին կողմնակի մարդիկ իմանան»:





























