Հայաստանը սահմանային նոր ուղեկալ է բացում հայ-վրացական սահմանի վրա։ Այն տեղակայվելու է Լոռու մարզի Ապավեն եւ Ջիլիզա գյուղերի մերձակայքում, NEWS.am-ին տեղեկացնում են կառավարության լրատվական ծառայությունից։ Ուղեկալի տարածքային հարցերը լուծելու նպատակով կառավարությունը մտադիր է 17,5 մլն դրամ (մոտ 50 հազ. դոլար) հատկացնել, որից՝ 8,3 մլն դրամը (մոտ 22 հազ. դոլար) տրամադրվելու է 19 քաղաքացիներից գերակա շահ ճանաչված 1,9 հա հողամասերը վերցնելու համար։ Այդպիսով՝ յուրաքանչյուր քառ. մետրը կառավարության կողմից գնահատվել է մոտ 1,15 դոլար։ Ընդհանուր առմամբ՝ ուղեկալին կհատկացվի մոտ 2 հա հողատարածք։
Կառավարության կողմից Լոռու մարզպետարանին հատկացվող գումարների մասին որոշումն ընդգրկվել է կառավարության սեպտեմբերի 3-ի նիստի օրակարգում։



























