Վանդալները պղծել են Ավստրալիայում վերջերս տեղադրված հուշարձանը՝ նվիրված ասորիների ցեղասպանության զոհերի հիշատակին: Հուշարձանի վրա թուրքական  մահիկ եւ աստղ են նկարել:

Միջադեպը տեղի է ունեցել վաղ առավոտյան, սակայն ոստիկանությունը դեռ չի հայտնաբերել կասկածյալներին:

Հուշարձանի պատվանդանի վրա նաեւ ասորիների հասցեին հայհոյանքներ են գրել:

Հուշարձանը նվիրված է 1915-1918թ.թ. սպանված 750 հազար ասորիների հիշատակին:

Համաձայն ավստրալական Fairfield City Champion պարբերականի, վանդալների հարձակմանն է ենթարկվել նաեւ առաջին եւ երկրորդ աշխարհամարտերում ուս ուսի կռված ավստրալացի եւ ասորի զինվորներին հիշատակին նվիրված հուշարձանը: