Նոյեմբերի 4-ին վիրտուալ տարադրամի՝ բիթքոինի փոխարժեքի ռեկորդային աճը մի կարող է կապված լինել Չինաստանում ՄՄՄ «սոցիալական ֆինանսական ցանցի» ակտիվության հետ, որի ղեկավարը Սերգեյ Մավրոդին է։ Այդ մասին գրում է բրիտանական Financial Times-ը։
Պարբերականի տվյալներով, ՄՄՄ-ի նոր անդամ դառնալու համար անհրաժեշտ էր բիթքոիններ գնել։ Հետո անհրաժեշտ էր դրանք ուղարկել ցանցի այլ մասնակիցների որպես «փոխօգնություն»։ Փոխարենը մասնակիցներին խոստացել են ամսական 30 տոկոս եկամուտ, ինչպես նաեւ բոնուսներ նոր հաճախորդների ներգրավելու եւ համացանցում լավ հանձնարարականներ տեղադրելու համար:
Վերջին ամսվա ընթացքում բիթքոինը թանկացել է ավելի քան երկու անգամ։ Նոյեմբերի 4-ին վիրտուալ տարադրամի փոխարժեքը աճել է եւս 20 տոկոսով եւ կազմել 490 դոլար, ինչը ռեկորդային ցուցանիշ է դարձել ամբողջ տարվա համար, տեղեկացնում է PBK-ն։





























