Հայաստանի կառավարության հերթական նիստը սեպտեմբերի 2-ից տեղափոխվել է սեպտեմբերի 3-ին: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է Կառավարության մամուլի ծառայությունից:

Հետաձգման պատճառն այն է, որ սեպտեմբերի 2-ին լրանում է ԼՂՀ անկախության 19-ամյակը, որի կապակցությամբ Հայաստանի վարչապետն ու մի շարք նախարարներ մեկնելու են Լեռնային Ղարաբաղ: