Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը մեկնաբանել է Boeing 737 թռիչքների սերտիֆիկատների հարցով Միջպետական ավիացիոն հանձնաժողովի (ՄԱՀ) որոշումը: Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին:

«Անկասկած, հայրենական ավիացիայում տիրող իրավիճակի օպերատիվ խորը վերլուծություն է անհրաժեշտ, եւ այս դեպքում, հավանաբար, համապատասխան գերատեսչությունները՝ տրանսպորտի նախարարությունը, կառավարությունը, համապատասխան վերլուծություն կանեն»,- հայտարարել է Պեսկովը՝ հավելելով, որ Կրեմլում հետեւում են իրավիճակի զարգացմանը: