Հյուսիսատլանտյան դաշինքը դեր չի խաղում ղարաբաղյան հակամարտության հարցում։ Այս մասին նոյեմբերի 6-ին՝ Երեւանի պետական մանկավարժական համալսարանի ուսանողների հետ «ՆԱՏՕ-ի շաբաթվա» շրջանակներում ունեցած հանդիպման ժամանակ, ասել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը՝ անդրադառնալով հարցին, թե ինչպես է ՆԱՏՕ-ն նպաստում ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը։

Ամերիկացի դիվանագետը՝ որպես խնդրի լուծմամբ զբաղվող երկրի ներկայացուցիչ, նշել է, որ Լեռնային Ղարաբաղի խնդիրը հնարավոր է լուծել միայն բանակցությունների միջոցով։

«Միջազգային մակարդակով ճանաչված բանակցային ձեւաչափը ԵԱՀԿ Մինսխի խումբն է, որն աշխատում է երկու երկրների կառավարությունների հետ»,- հավելել է Միլսը։