Աբխազիայի Գալիի շրջանի Կոխոր գյուղի մոտ տեղակայված ռուսական ռազմակայանում սեպտեմբերի 1-ին հզոր պայթյուն է որոտացել: Նման տեղեկատվություն են տարածել վրացական լրատվամիջոցները՝ վկայակոչելով աբխազական աքսորյալ կառավարության ներկայացուցիչներին:
Ինչպես հաղորդում է Գրուզիա-Online-ը, տեղական ժամանակով ժամը 13-ին պայթել է զենքի պահեստը, ինչն էլ հանգեցրել է հրդեհի: Տվյալ պահին կրակը կլանել է անտառային հատվածն ու տարածվում է Կոխոր գյուղի ուղղությամբ:
«Կորեսպոնդենտի» տվյալներով, կան զոհեր:
Միաժամանակ «ՌԻԱ Նովոստի»-ն մեջբերում է Ռուսաստանի պաշտպանության նախարարության ներկաայցուցչի խոսքերը, համաձայն որոնց, որեւէ միջադեպ չի եղել: «Աբխազիայում ռուսական ռազմակայաններում եւ հարակից տարածքներում ոչինչ չի եղել»,- ասել է աղբյուրը:




























