Boeing 737 օդանավերի շահագործման վերաբերյալ Միջպետական ավիացիոն կոմիտեի արտոնագրի դադարեցումը կվերաբերի ռուսական երկու ավիաընկերության միայն վեց օդանավի. «Ավրորա» անվանումով «Աերոֆլոտի» «դուստր» ընկերության ու  «Գազպրոմավիա» ընկերության։ Նման հայտարարություն է արել Օդային տրանսպորտի շահագործողների ասոցիացիայի ղեկավար Վլադիմիր Տասունը, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։ 

«Մոտ 200 Boeing 737 օդանավ գտնվում է արտասահմանյան գրանցամատյաններում, դրանց վրա ՄԱԿ-ի՝ արտոնագիրը հետ կանչելու որոշումը չի ազդի։  Բայց կա այդ տեսակի եւս երկու օդանավ, որոնք ռուսական գրանցում ունեն։ Խոսքը հեռավորարեւելյան  «Ավրորա» ընկերության չորս ընկերության եւ «Գազպրոմավիա» ավիաընկերության երկու օդանավի մասին է։ Հենց այդ օդանավերի վերաբերյալ այսօր որոշում կընդունվի Ռոսավիացիայի խորհրդակցության ընթացքում, որը տեղի կունենա շահագործող ավիաընկերությունների, ՄԱԿ-ի եւ  Boeing-ի ներկայացուցիչների մասնակցությամբ։  Եվ դժվար է ասել, թե Ռոսավիացիան ինչ որոշում կկայացնի։ Որովհետեւ Ռոսավիացիան թռիչքային պիտանելիության արտոնագիր է տալիս հենց այն արտոնագրի հիման վրա, որ տրամադրում է ՄԱԿ-ը», - պարզաբանել է նա։