ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման շնորհավորել է իսլամական աշխարհին մոտեցող Ռամադանի տոնի առթիվ։ Բարաք Օբաման աշխարհի մուսուլմաններին շնորհավորել է 13 տարբեր լեզուներով, այդ թվում՝ թուրքերենով։ Նա ԱՄՆ-ում ապրող բոլոր մուսուլմաններին եւ աշխարհի տարբեր անկյուններում բնակվող մուսուլմաններին ամերիկյան ժողովրդի անունից լավագույն բարեմաղթանքներն է հղել։
Ռամադանը մահմեդականների կարեւորագույն տոներից է եւ տեւում է մոտ մեկ ամիս: Այդ ընթացքում մահմեդականները պետք է մի շարք կանոններ պահպանեն, զերծ պահեն իրենց մարմնական եւ հոգեկան գայթակղություններից:




























