Գերմանիայի ներքին գործերի նախարար Թոմաս դե Մեզյերը հայտարարել է, որ ապագայում Սիրիայից եկած փախստականներին տրամադրվելու է փախստականի ոչ թե ամբողջական, այլ հատուկ կարգավիճակ, որն ի թիվս ամենայնի՝ երկու տարվա ժամկետով կարգելի փախստականների ազգականների տեղափոխությունը Գերմանիա, հայտնում է The Wall Street Journal-ը:

«Մյուս երկրները նման իրավիճակներում արդեն իսկ միայն սահմանափակ պաշտպանությոuն են ապահովում, դա այն է, ինչ մենք հիմա ենք մտադիր անել սիրիացիների համար»,- ասել է նա: Մեզյերը նկատի ունի սուբսիդար պաշտպանությունը, որը որոշակի սահմանափակումներ ունի՝ փախստականի ամբողջական կարգավիճակի համեմատ, հայտնում է Gazeta–ն:

Այդուհանդերձ, նշում է պարբերականը, մի քանի ժամից նախարարությունը ուղղեց գերատեսչության ղեկավարի հայտարարությունը: Ըստ նախարարության հայտարարության՝ երկրի իշխանություններն առայժմ կշարունակեն հետեւել հաստատված ծրագրին: Հայտարարության մեջ ասված է, որ որեւէ վերջնական որոշում կայացնելուց առաջ բոլոր փոփոխությունները համատեղ կքննարկվեն: