ՊԲ օպերատիվ տվյալների համաձայն, նոյեմբերի 1-ից 7-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 700 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, ինչպես նաեւ 60 եւ եւ 82 մմ ականանետերից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 10000 կրակոց:

ԼՂՀ  ՊՆ  մամուլի ծառայությունից հայտնում են, թե ՊԲ առաջապահ զորամասերը համարժեք պատասխան են տվել հակառակորդի նախահարձակ գործողություններին եւ անհրաժեշտ քայլեր ձեռնարկել շփման գծի ողջ երկարությամբ մարտական դիրքերի պահպանությունը հուսալիորեն կազմակերպելու համար: