Հույս ունենք մինչեւ Նոր տարի ֆերմերներին վճարել խաղողի համար։  Այդ մասին լրագրողներին հայտնել է   «Արարատի կոնյակի գործարան» ԲԲԸ-ի տնօրեն Սարգիս Վարժապետյանը Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի՝ ձեռնարկություն այցի ընթացքում։  

Նրա խոսքով, եթե 2014-ին գործարանը 5,1 հազար տոննա խաղող է գնել, ապա  2015-ին այդ ցուցանիշը հասցվել է  8,3 հազարի...

«Մեզ այդքան անհրաժեշտ չէր։ Մենք ռուսական շուկայում վաճառքի խնդիրներ ունեցանք ռուբլու փոխարժեքի անկման, իսկ ուկրաինականում՝ ճգնաժամային իրավիճակի պատճառով։ Այնուամենայնիվ, ֆերմերների վիճակը հաշվի առնելով, մենք ավելի շատ գնեցինք, որպեսզի նրանք կարողանային վաճառել իրենց բերքը », - ասել է նա։