ԱՄՆ Վիսքոնսինի նահանգի Ութերթաուն քաղաքում նավթատար գնացքի մոտ 10 վագոն է դուրս եկել գծերից, տեղեկացնում է Associated Press-ը։
Կանադայի խաղաղօվկիանոսյան երկաթուղու տեղեկություններով՝ դեպքի վայր ժամանած փրկարարները հրդեհման դեպքեր չեն գրանցել։ Քաղաքի մերձակայքից տարհանվել են բնակիչները, փոխանցում է Gazeta-ն։
Այլ մանրամասներ չեն հաղորդվում։





























