Եգիպտոսի իրավապահ մարմինները սկսել են տեղեկություններ հավաքել այն հյուրանոցների աշխատակիցների մասին, որտեղ կանգ էին առել կործանված А321 օդանավի ուղեւորները, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

Մասնավորապես մանրամասն ստուգում են այն աշխատակիցներին, որոնք մասնագիտական պարտականությունների պատճառով ազատ ելումուտի իրավունք են ունեցել ուղեւորների սենյակներում։

Եգիպտոսի դատախազությունն այս պահին ցուցմունք է վերցրել Շարմ էլ Շեյխի օդանավակայանի 20 աշխատակիցներից։ Հարցաքննվել են նաեւ EgyptAir ավիաընկերության ներկայացուցիչները։

Հիշեցնենք, որ ավելի վաղ մամուլում հրապարակումներ էին  հայտնվել, որ Մեծ Բրիտանիան տեղեկություններ է ստացել այն  մասին, որ А321-ի կործանմանը մասնակցել է ԻՊ բջջի առաջնորդը։

Շարմ Էլ Շեյխ-Սանկտ Պետերբուգ չվերթն իրականացնող «Կոգալիմավիա»-ի А321 օդանավը կործանվել էր հոկտեմբերի 31-ին Սինայի թերակղզում։ Օդանավի 217 ուղեւորներն ու անձնակազմի 7 անդամները զոհվել էին։