ԱՄՆ Պետքարտուղար Ջոն Քերրին Մայնմարում  կայացած խորհրդարանական ընտրությունները որակել է որպես կարեւոր քայլ առաջ՝ նշելով, որ դրանք հեռու են եղել կատարյալ լինելուց, հայտնում է Channel news Asia-ն։

«Ամբողջովին ժողովրդավար քաղաքացիական կառավարության գաղափարի ճանապարհին դեռ բազմաթիվ կառուցվածքային եւ համակարգային խոչընդոտներ կան»,- ասել է նա, փոխանցում է Gazeta-ն։