ԵՄ կոսմետիկ փոփոխությունները չեն շեղի Մեծ Բրիտանիայի քաղաքացիների ուշադրությունը լուրջ հարցերից։ Այս մասին BBC-ի հետ զրույցում ասել է Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Ֆիլիպ Համոնդը։
«Խոսքը Եվրամիության բռնած ուղու հիմնարար փոփոխությունների մասին է։ Բրիտանացիները չեն բավարարվի ԵՄ աշխատանքում կոսմետիկ փոփոխություններով »,- ասել է նա, փոխանցում է Gazeta-ն։
Համոնդը նաեւ նշել է, որ Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեւիդ Քեմերոնի՝ Եվրոպական խորհրդի նախագահ Դոլանդ Տուսկին գրած նամակում նշված չեն բոլոր փոփոխությունների մանրամասները, սակայն դրանցում թվարկված են բարեփոխումների օգտին խոսող բոլոր փաստարկները։





























