Հայաստանի ՏԿԱԻՆ-ում, նոյեմբերի 8-ին, ժամը 21.59-ին ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Ծովագյուղ գյուղում տեղի է ունեցել ավտովթար, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Ծովագյուղ սուպերմարկետի դիմաց բախվել են «ՎԱԶ-2107» մակնիշի 34CD422 համարանիշի (վարորդ` Ն. Ս.), «Միթսուբիշի պաջերո» մակնիշի 34UM193 համարանիշի (վարորդ` Վ. Ա.), «Տոյոտա պրադո» մակնիշի 88MA883 պ/հ (վարորդ` Մ. Բ.) եւ «Մերսեդես» մակնիշի 65 QO 555 համարանիշի ավտոբուս (վարորդ` Ս. Վ.) ավտոմեքենաները, ինչից «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենայի վարորդ 34-ամյա Ն. Ս.-ն եւ ուղեւոր` 25-ամյա Հ. Ս-ն տեղափոխվել են Սեւանի ԲԿ:
Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են «ՎԱԶ-2107» եւ «Տոյոտա պրադո» մակնիշի ավտոմեքենաները:
Բժիշկները տուժածների առողջական վիճակները գնահատել են բավարար:





























