Տաջիկստանում անհայտ զինված անձինք հարձակվել են Դուշանբե քաղաքի զինվորական կոմիսարիատի 4 աշխատակիցների վրա։ Միջադեպի հետեւանքով զոհվել է 2 սպա, եւս 2-ը ծանր վիճակով հոսպիտալացվել են։ Այս մասին հայտնում է Տաջիկստանի ԱԳՆ-ն։Միջադեպը տեղի է ունեցել նոյեմբերի 7-ին, սակայն մանրամասները հայտնի են դարձել այսօր, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

Ներկայումս իրավապահները հետաքննում են կատարվածը։

ՆԳՆ-ից հայտնել են, որ հարձակվողների մասին ցանկացած տեղեկություն տրամադրելու դիմաց 10 հազար դոլար պարգեւ կտրամադրեն։

Տաջիկստանի ՊՆ-ն իր հերթին կարծում է, որ հարձակումը կարող է կապ ունենալ աշնանային զորակոչի հետ, քանի որ Դուշանբեն անկախության տարիներից ի վեր առաջին անգամ կատարել է զորակոչի պլանը դեռ նոյեմբերի սկզբին։