Նավթի համաշխարհային գները աճ են գրանցում։ Այս մասին են վկայում սակարկությունների տվյալները։

Մասնավորապես Լոնդոնի ICE Futures բորսայում Brent տեսակի նավթի դոկտեմբերյան ֆյուչերսները թանկացել են 0.86 տոկոսով եւ կազմել 47.83 դոլար մեկ բարելի դիմաց, փոխանցում է Gazeta-ն։

WTI տեսակի նավթի դոկտեմբերյան ֆյուչերսները Նյու  Յորքի բորսայում թանկացել են 0.88 տոկոսով եւ կազմել 44.68 դոլար մեկ բարելի դիմաց։